«Լրագիր» 22-12-2011- Թուրքական Հյուրրիյեթ թերթը գրում է, որ Ֆրանսիայի խորհրդարանում այսօր քվեարկվելիք հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծն ընդամենն ազդանշան է: Այն ընդամենը այն այսբերգի գագաթն է, որը 2015-ին հարվածելու է Թուրքիային: Ֆրանսիայի քվեարկությունը միայն նախերգանք է: Հաջորդ տարիներին փոթորիկ է հարվածելու Թուրքիային:Ինչպես միշտ, մենք փորձում ենք կանխել դա կոպիտ նախազգուշական նամակներով եւ սպառնալիքներով լի հայտարարություններով: Մենք պատվիրակություններ ենք ուղարկում Ֆրանսիա, փորձում ազդել յուրաքանչյուր հատվածի վրա: Հաջորդիվ մենք ժամանակավորապես հետ կկանչենք մեր դեսպանին եւ, միգուցե, կլինեն կոչեր բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Մենք առաջ կբերենք մեր նշանակությունը Եվրոպայի համար, մեր ռազմավարական արժեքը, բայց ոչինչ չի փոխվի:
Թուրքիան պարտվել է ցեղասպանության դեմ պայքարում: 100 տարի շարունակ այն թաղել է իր գլուխը ավազի մեջ, չի քննարկել այս հարցը եւ նույնիսկ իր հասարակությանը անտեղյակ է պահել:
Այս ամբողջ տարիների ընթացքում, Թուրքիան չի կարողացել միջազգային հանրությանը հավատացնել, որ չի եղել ցեղասպանություն, այլ միայն ժխտել է այն:
Մենք գնացքը բաց ենք թողել: Միջազգային գիտակցությունը հավատացել է հայերին: Եթե Թուրքիան պայքարի իր ավանդական մեթոդներով, այն չի կարողանա խուսափել եկող ցունամիից: Ծայրահեղ արձագանքները մեր երկիրը մեկուսացնում են եւ նաեւ առաջացնում են տնտեսական եւ քաղաքական վնաս:
Հրապարակավ ներողություն խնդրելով փոխադարձ զոհերի համար եւ Երեւանի հետ հարաբերություններ ակտիվացնելով` մենք կկարողանանք մնալ ցեղասպանության ժայռի եզրին, գրում է թերթը:
Հոդվածագիրը հարցնում է, թե արդյոք Անկարան պլանավորել է ինչ որ բան 2015 կորուստները նվազեցնելու համար եւ կոչ է անում առաջին անգամ գործել որպես եվրոպացիներ ու ոչ որպես թուրքեր:
Սարկոզիին ասելով “դուք էլ ալժիրցիներին եք կոտորել”, ոչինչ չի փոխվի: Մենք չենք վախեցնի Ֆրանսիային:
Միակ ճանապարհը համարձակ քայլեր կատարելով աշխարհի ուշադրությունը գրավելն է, գրում է Հյուրրիյեթը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment