Tert.am. 22-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից առաջ ելույթներով հանդես եկան Ժան Քրիստոֆեր Լագարդը և Ռենոդ Մուսելիերը:
Ժան Քրիստոֆերն իր ելույթում ասաց, որ «Նոր կենտրոն» խմբակցությունը գոհ է այս օրենքի տեքստի հավասարակշիռ բովանդակությունից:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը ավելի ուշ է ընդունվել, քան հրեականը, և ես կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը առաջընթաց է, որը պետք է Ֆրանսիային»,- ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ` ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտել, հակառակ դեպքում այն կդառնա նոր ցեղասպանության հիմք, և իրենք իրավունք չունեն աչք փակել ցեղասպանության վրա։
Ռենոդ Մուսելիերի խոսքով` այդ օրենքը համապատասխանում է հանրապետական արժեքներին և ավանդույթներին:
«Եվս մեկ անգամ ասենք, որ այս օրենքը դեմ չէ Թուրքիային, այն կոնկյունկտուրային չէ և չի պաշտպանում որևէ համայնքի շահերը: Այն պարզապես թույլ է տալիս պաշտպանվել ժխտողականության երևույթից: Եվ վերջապես ուզում եմ ասել, որ Թուրքիայի պաշտոնյաներին պատիվ կբերի իրենց պատմությանը հայացք նետելը»,- ասաց Ռենոդ Մուսելիերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment