«Լրագիր» 21-12-2011- ԲՀԿ պատգամավոր Գոհար Ենոքյանը Հայկական ժամանակին ասել է, որ մինչեւ տարեվերջ Գագիկ Ծառուկյանը հավաքելու է ԲՀԿ խմբակցությունը եւ նրանց է փոխանցելու իր որոշումը հետագա անելիքի վերաբերյալ:Պետք է ենթադրել, որ խոսքը լինելու է այն մասին, թե արդյոք ԲՀԿ-ն խորհրդարանի ընտրությանը կգնա միասնական ցուցակով, թե ինքնուրույն: Ավելի ճիշտ, Գագիկ Ծառուկյանը դիմակայության մեջ կմտնի արդյոք Սերժ Սարգսյանի հետ, թե կզիջի:
Դիմակայության հարցն, իհարկե, Գագիկ Ծառուկյանի անձնական գործն է, սակայն նրա հետեւում կանգնած է մի ամբողջ կուսակցություն, եւ նման հարցերը պետք է որոշվեն համագումարում, ոչ թե խմբակցությանը տեղյակ պահելով:
Ի վերջո, կուսակցության անդամները, պատգամավորները չեն կարող կուրորեն հետեւել իրենց առաջնորդին եւ իրենց տեսակետը չհայտնել: Դժվար թե նրանք սեփական կարծիք չունենան, սակայն, պատասխանելով հարցերին, նրանք ամեն անգամ հղում են անում Ծառուկյանին ու նրա որոշմանը:
Կարո՞ղ է արդյոք կուսակցությունը հավակնել հանրային վստահության, եթե խոստովանում է, որ որոշումներն ընդունվում են ավտորիտար կարգով: Ասենք, վիճակն այդպես է ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ իշխող ՀՀԿ-ում: Ինչպես ասի Սերժ Սարգսյանը, այդպես էլ կլինի: Իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ: Ինչպես, ասենք, Հովիկ Աբրահամյանը:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment