Sunday, December 4, 2011

Է. Շարմազանով. Թուրքիան առաջացել է հունական և հայկական հողերը զավթելու հաշվին

Panorama.am. 3-12-2011- «Օկուպացիայի մասին խոսում է մի պետության ներկայացուցիչ, որը օրը ցերեկով օկուպացրեց Կիպրոսի տարածքի մի մասը, իսկ նրանց փոքրիկ եղբայրները օկուպացրել են Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը»,- մեկնաբանելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հալուք Իպեքի հայտարարությունները` Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ վերջինս Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ համաժողովում հայտարարել է, թե քանի հայկական կողմը դուրս չի բերել իր զորքերը «օկուպացիոն տարածքներից», Թուրքիան չի ապաշրջափակի հայ-թուրքական սահմանը: Նա նաև նշել է, թե Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածքն է:
Ըստ պատգամավորի, զարմանալի է, երբ իրեն քաղաքական գործիչ համարողը խոսում է Զանգեզուրի ադրբեջանական լինելու մասին: Ադրբեջանը մի պետություն է, որն առաջացել է 1918 թվականին` Թուրքիայի ինտերվենցիայի հետևանքով, մի տարածքում, որտեղ կովկասյան թաթարները փոքրամասնություն էին:
«Եվ չմոռանանք, որ Թուրքիան առաջացել է հունական և հայկական հողերը զավթելու հաշվին»,- ավելացրեց նա:

No comments: