Sunday, December 4, 2011

«Սարդարապատ»-ի շուրջ կենտրոնանալու են քաղաքացիական նախաձեռնությունները. Ալեք Ենիգոմշյան

Tert.am. 4-12-2011- Մենք կարող ենք հասնել իշխանափոխության, բայց դրանով գրեթե ոչինչ չփոխվի. դրա համար էլ մենք շեշտում ենք համակարգափոխությունը՝ չորրորդ հանրապետության կերտումը։ Այս մասին նշել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ Ալեք Ենիգոմշյանը «Սարդարապատ»-ի զրուցասրահում։
«Այս անցնող քսան տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական սերնդափոխություն համարյա թե չի եղել։ Եթե առաջ են եկել երիտասարդ կադրեր, դրանք առաջ են եկել միևնույն քաղաքական դաշտում, այսինքն՝ ոչ մի որակական փոփոխություն չի եղել։ Այդ պատճառով մենք գտնում ենք, որ քաղաքական դաշտը լիովին իրեն սպառել է, և մենք համագործակցության որևէ եզր այս քաղաքական դաշտի հետ չենք տեսնում»,- ասել է նա։
Ենիգոմշյանի դիտարկմամբ՝ վերջին տարիներին նոր շունչ են բերում քաղաքացիական նախաձեռնությունները՝ լեզվի, մշակույթի, քաղաքաշինության պահպանության շուրջ համախմբվելով, և քաղաքական կուսակցությունները չէ, որ այսօր առաջնորդող են, այլ՝ քաղաքացիական նախաձեռնությունները։
«Սարդարապատը»-ը համարում է, որ լինելու է այն կետը, որտեղ կենտրոնանալու են այս քաղաքացիական նախաձեռնությունները, և դառնալու է այն կայծը, որից առաջանալու են այն փոփոխությունները, «որին ձգտում ենք բոլորս»։

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=R3jDnbsXXuQ#!

No comments: