Thursday, December 1, 2011

Թուրքիայում ճանաչո՞ւմ են Արցախի անկախությունը

Zham.am. 1-12-2011- Թուրքիայի այսպես կոչված «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (Asim Der) ղեկավար Գյոքսել Գուլբեյը հայտարարել է, թե Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր այցելում են Ղարաբաղ, նրանց ստիպում են ստորագրել իրավական որևէ հիմք չունեցող մի փաստաթուղթ:Հայտնում են թուրքական թերթերը:Հակահայկական ուղղվածություն ունեցող այդ կազմակերպության ղեկավար Գյոկսելը տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ պնդել է, թե Թուրքիայի քաղաքացիները Ղարաբաղում ստորագրում են մի փաստաթուղթ, որտեղ գրված է. «Ես ճանաչում եմ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչում եմ անկախ պետություն»:
Գյոքսելն ասել է նաև, թե դա հակասում է միջազգային նորմներին և այդ առիթով բողոք-նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին, արտգործնախարարին ու ներքին գործերի նախարարին:
“Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միությունը» կոչվող այս կազմակերպությունը հայտնի է Թուրքիայի ներսում և արտասահմանում կազմակեպած հակահայկական ու իրականությունը կեղծելու նպատակ հետապնդող միջոցառումներով: Միայն վերջերս հայտնի դարձավ, որ նրանք թուրքական դպրոցներում սկսել են “հայերի գազանությունների” մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, ինչը ոչ միայն չի խոչընդոտվում, այլև աջակցություն է ստանում թուրքական իշխանությունների կողմից: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այն նպատակամղված հակահայկական քարոչզությունը, որ իրագործվում է թուրք-ադրբեջանմական համատեղ ճակատով, ինչը նպատակ ունի հայկական կողմի մասին որպես ծայրահեղ ապակառուցողական վարքագիծ դրսևորող պետության իմիջ ստեղծել:

No comments: