Tert.am. 23-12-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագծի ընդունման առնչությամբ լրագրողների հարցերին, ասել է, թե Ֆրանսիան իր այդ քայլով ցույց տվեց, որ ինքը Թուրքիայի դեմ է։«1881թ. մամուլի մասին օրենք ընդունվեց։ Ֆրանսիայի խորհրդարանը խոչընդոտում է այդ օրենքին և մամուլի ազատությանը։ Թուրքիայի հակազդեցությունը շարունակվելու է, մեր հակազդեցությունը լիովին օրինական է,–ասել է Գյուլը և հավելել,–Երբեմն մեծ ժողովուրդների պատմության մեջ նման պահեր առաջանում են։ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի դեմ է, և դա վտանգում է երկու երկրների հարաբերությունները»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment