Friday, December 23, 2011

Ադրբեջանի համար կասկածելի է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ միջնորդի անկողմնակալությունը. Մուրադովա

Tert.am. 22-12-2011- Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան նշել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չի կարող դրական ընկալվել ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքների տեսանկյունից։
Ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ՝ Մուրադովան հայտարարել է, որ այդ օրենքի ընդունումը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի քաղաքականության անկողմնակալությունը:

No comments: