«ԱԶԳ», 14-12-2011- Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի հանձնաժողովում արդեն ընդունված Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը: Քննարկմանը հետեւելու է քվեարկությունը: Ժխտելու համար պատիժը ենթադրում է մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Ժխտողականությունը քրեականորեն պատժող օրինագծի մուտքը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ բուռն հակազդեցություն է առաջ բերել Թուրքիայում: ANCA լրատվական գործակալությունը հարցի առնչությամբ դիմել է Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան Օսման Քորութուրքի պարզաբանումներին, որոնք դեկտեմբերի 12-ին արտատպվել են avim.org կայքէջում:
Ի դեպ, Քորութուրքը ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր է: Գործակալության հարցերին պատասխանելիս նա ասել է, որ ֆրանկո-թուրքական առկա «հրմշտոցը» պայմանավորված է նախագահ Նիկոլա Սարկոզիի դիրքորոշումով: Ապա Քորութուրքը շարունակել է. «Սարկոզին ի սկզբանե հակաթուրքական դիրքորոշում է որդեգրել, ասելով. «Ես դեմ եմ ոչ թե Թուրքիային, այլ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը»: Մինչդեռ Թուրքիային կամ նրա անդամակցությանը դեմ լինելու տարբերությունը շատ չնչին է, հետեւաբարՙ անընդունելի մեզ համար»:
Օրինագծին Թուրքիայի հնարավոր հակազդեցության առնչությամբ Քորութուրքը նշել է. «Անելիքները շատ չեն: Մենք Ֆրանսիայի վրա ազդելու լծակներ չունենք, ոչ էլ տնտեսական այնպիսի հարաբերություններ, որոնցով հնարավոր լինի ցավ պատճառել այդ երկրին: Հետեւաբար մնում է շարունակել դիվանագիտական հարաբերությունները: Քանի որ Սարկոզին կանաչ լույս է վառել օրինագծի առջեւ, օրինագիծը դժբախտաբար կանցնի: Իսկ դա կսրի Ֆրանսիայի հետ Թուրքիայի հարաբերությունները: Պարզորոշ երեւում է, որ ֆրանսիացիները հակակրանք չունեն Թուրքիայի նկատմամբ: Դա քաղաքական գործիչներն են պարտադրում, մասամբ նաեւ հայկական սփյուռքը եւ Սարկոզին: Ֆրանսահայերի քվեն ստանալու համար 180 աստիճանի շրջադարձ է կատարում»:

No comments:
Post a Comment