
Երբ վերջերս Նուվել դԱրմենի ամսագրում Ազնավուրը, ով նաեւ Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, Հայաստանի իշխանության հասցեին հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, շատերին թվաց, թե նա կամ կհրաժարվի իր պաշտոնից, կամ իշխանությունը նրան կմտցնի «թշնամիների» ցուցակ: Սակայն տեղի չունեցավ ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Եւ ինչ որ առումով տարօրինակ իրավիճակը, երբ երկրի դեսպանը սեփական իշխանությանը մեղադրում է ցեղասպանության մեջ, շարունակվում է:
Հասկանալի է, որ Ազնավուրը հայկական ղեկավարությանը պետք է որպես բրենդ, եւ դրանից հրաժարվելը մահվան հավասար բան կլիներ: Այդ պատՃառով էլ Սերժ Սարգսյանը շարունակելու է ժպտալ Ազնավուրին, տեսք ընդունել, թե ամեն ինչում լրագրողներն են մեղավոր, իսկ մերձավոր շրջապատում էլ ասի, թե «բիձուկին ինչ ասես»:
Դժվար թե Ազնավուրը սպասի նման «որդիական» վերաբերմունք: Նա կարծում է, թե Հայաստանը նման է Ֆրանսիային, որտեղ դատում են նախագահներին, որտեղ հրապարակային ամեն մի բառ պահանջում է պատասխան ու պարզաբանում, որտեղ հասարակությունը պահանջում է նախագահի հրաժարական, եթե պարզվում է, որ նա իրականացնում է «ներքին ցեղասպանություն»: Սակայն սա Հայաստանն է, եւ այստեղ հասարակությունն առայժմ ոչինչ չի որոշում:
Եւ Ազնավուրը շարունակում է ծառայել Հայաստանին, անտեսելով նրա իշխանությանը:
Հետաքրքիր է նաեւ, որ Մոսկվայում Ազնավուրի համերգը կազմակերպել է հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, որի եղբորը Սերժ Սարգսյանը ազատել էր իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Հետաքրքիր է, արդյոք Սամվել կարապետյանը մոսկվայում դեկտեմբերի 21-ին մասնակցելու է բարեգործական ճաշկերույթին, որին, ի դեպ, չի մասնակցելու Արա Աբրահամյանը:
No comments:
Post a Comment