Tert.am. 15-12-2011- ԱՄՆ–ն և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ԱՄՆ –ն և Ռուսաստանը Ֆրանսիայի հետ մեկտեղ սերտորեն համակարգում են իրենց աշխատանքները՝ բանակցությունների ճանապարհով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,– ԱՄՆ Կոնգրեսում ռուս–ամերիկյան հարաբերություններին նվիրված լսումների ժամանակ ասել է Գորդոնը։
Գորդոնը, անդրադառնալով ռուս–ամերիկյան հարաբերություններին, ասել է, թե արտաքին քաղաքականության որոշ հարցերի շուրջ ԱՄՆ–ն և Ռուսաստանը տարբեր տեսակետներ ունեն։ «Մեր կառավորությունները ձգտում են տարբեր դիրքորոշումներ արտահայտել Սիրիայում տեղի ուենցող իրադարձությունների վերաբերյալ.... Միացյալ Նահանգները պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և, հետևաբար, ամենաբարձր մակարդակով բարձրացնում է Ռուսաստանի կողմից՝ 2008թ. զինադադարի պայմաններին հետևելու հարցը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment