Thursday, December 15, 2011

Թեհրանն ու Անկարան կհամագործակցեն թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում

Tert.am. 15-12-2011- Թեհրանը և Անկարան թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանագրեր են կնքել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Խոսեյնպուրը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, թե տնտեսության, քաղաքականության, հետախուզության, անվտանգության ոլորտում Իրանի և Թուրքիայի միջև համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Թուրքիայում Իրանի դեպանը ընդգծել է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները (այժմ 15 մլրդ դոլար է կազմում) մեծացնելու անհարժեշտության մասին։

No comments: