News.am. 23-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, թե Ֆրանսիայի հետ բարեկամության խմբի բոլոր անդամները դուրս են եկել խմբից։Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ջեմիլ Չիչեքը նշել է, թե Ֆրանսիայի նման կեցվածքի պայմաններում բարեկամության խմբի գոյությունն անիմաստ է դարձել։ Նա հույս է հայտնել, թե Ֆրանսիայի ազգային ժողովի ընդունած որոշման դեմը Սենատում կառնեն եւ այդ գործընթացը կանգ կառնի։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment