Saturday, December 24, 2011

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հակասում է խոսքի և մտքի ազատության նորմերին. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Tert.am. 23-12-2011- ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի ընդունումը հակասում է խոսքի և մտքի ազատության միջազգային նորմերին։
«Բացի այդ, դա կարող է միջազգային մակարդակով հրապարակավ բանավեճերը քրեականացնելու համար նախադեպ ստեղծել։ Պատմական իրադարձությունների, նույնիսկ այս կամ այն ժողովրդի պատմության ողբերգական էջերի մասին կեղծ, վիրավորական հայտարարությունների համար պատիժ սահմանելը չի նպաստում մարդկանց, ԵԱՀԿ անդամ–երկրների իշխանությունների և հասարակությունների միջև փոխըմբռնման բարելավմանը»,–ասել է նա։
ԵՄ ներկայացուցիչը նաև մտավախութուն է հայտնել, որ այդ օրենքի ընդունումը ԵԱՀԿ մյուս անդամ երկրներին կարող է «դրդել» նմանատիպ օրենքներ ընդունել։

No comments: