Իր հայապահպան մտքերից մեկում, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասել էր, թե Անիի 1050-ամյակի կապակցությամբ, նախընտրելի է որ հոբելյանական տարում ծնված աղջիկներին բոլորը Անի անունը տան: Ֆրանսիայի խորհրդարանը սակայն “քար գցեց” Հրանուշ Հակոբյանի հայապահպանությանը, քանի որ ընդունեց մի օրինագիծ, որը քրեական հետապնդում է նախատեսում հայերի ցեղասպանությունը ժխտողներին:
Իսկ բանն այն է, որ օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն է՝ մի գեղեցկատես ֆրանսուհի, որն արդեն հասցրել է կորզել հարյուր հազարավոր հայերի հիացմունքը, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց նրա հեղինակած օրինագիծը:
Դատելով օրինակ սոցիալական ցանցերում հայաստանցիների եւ հայերի բացականչություններից, կարելի է ասել, որ նորածին աղջիկների անունը ոչ թե Անի, այլ Վալերի են դնելու՝ ի պատիվ չքնաղ ֆրանսուհու:
Բայց, Հրանուշ Հակոբյանի համար մտահոգությունը թերեւս ոչ թե դա պետք է լինի, այլ այն, որ մեկ էլ տեսար արդեն կոչեր հնչեն Վալերիին Սփյուռքի նախարար դնելու մասին:
Իհարկե, քանի դեռ օրինագիծը Ֆրանսիայի Սենատում չի հաստատվել եւ չի ստորագրվել Ֆրանսիայի նախագահի նստավայրում, այդպիսի կոչ կամ առաջարկ հավանաբար դեռ չենք լսի: Առայժմ կլսենք միայն հիացական բացականչություններ համացանցում, կամ էլ հեռուստաեթերում:
Տեղի է ունեցել իսկապես նշանակալից իրադարձություն, քանի որ Եվրոպայի եւ աշխարհի հզորագույն երկրներից մեկը՝ Ֆրանսիայի հանրապետությունը, իսկապես լուրջ քաղաքական ակտ է կատարել եւ բավական սուր հարվածել աշխարհի ամենահավակնոտ երկրներից մեկին՝ Թուրքիային:
Բայց, այդ լուրջ քաղաքական ակտը թերեւս ունի լուրջ քաղաքական վերլուծությունների, հասկանալու փորձերի, իրավիճակը հնարավորինս համակողմանի դիտարկելու ջանքերի անհրաժեշտություն:
Եվ այսպես ասած հայկական հարցի գլխավոր շահառու Հայաստանն ու հայությունը երեւի թե ճիշտ կանեն զբաղվեն դրանով, ոչ թե “հեռուստադաշնամուրի եւ ֆեյսբուքաջութակի կոնցերտներ” կազմակերպեն այդ թեմայով, առավել եւս, որ դե կա Սենատ եւ նախագահ:
Լավ է գոնե, որ այս անգամ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ոչխարներ չմորթվեցին, ինչը մի քանի տարի առաջ արեց “ողորմածիկ” Ալեքսանդր Գիվոեւը, որին սպանեցին Երեւան-Գյումրի ճանապարհին, սպանելով նաեւ ճամփեզրի մի անմեղ վաճառողուհու:
Եթե Գիվոեւը ողջ լիներ, ապա կարելի էր չկասկածել, որ նա եւս մի մատաղ կաներ Ֆրանսիայի դեսպանատան առաջ:
Կասկած չկա, որ հայկական հարցը դարձել է միջազգային խաղի կարեւոր մի բաղադրիչ, ինչն էլ արտահայտվեց Ֆրանսիայի գործողություններով: Հայաստանն ու հայությունը սակայն, իր վերաբերմունքով, այդ քաղաքական խաղը կարող է վերածել պարզապես կրկեսի, կամ վերածում է պարզապես կրկեսի:
Մինչդեռ կա փոքր ինչ ավելի լուրջ եւ հասուն արձագանքի անհրաժեշտություն, ոչ միայն պետական եւ քաղաքական, այլ անգամ փորձագիտական եւ անգամ հանրային մակարդակով: Մեր հասարակական-քաղաքական մակարդակը երեւի թե պետք է ավելի բարձրացնել “ուխխխ”-ի մակարդակից եւ համապատասխանեցնել միջազգային գործընթացներին, որպեսզի մենք դրանք ոչ միայն զգայական ընկալումների արժանացնենք, այլ գիտակցական ըմբռնումների, որպեսզի կարողանանք այդ իսկապես լուրջ գործընթացում անել մեզ համար կարեւոր եւ անհրաժեշտ հետեւություններ:
Անշուշտ ուրախալի եւ ոգեւորիչ է, որ մեր ազգային ողբերգությունը ընկալում եւ ճանաչում է գտնում աշխարհում, արժանանալով ոչ միայն բարոյական, այլ նաեւ քաղաքական զորակցության: Բայց, այդ հանգամանքը հենց պետք է նպաստի մեր էլ ավելի հասունացմանը, մեր արձագանքային մակարդակի բարձրացմանը:
Այլապես, երբ հիմա մենք “ուխխխ” ենք գոռում, ապա Սենատում կամ նախագահի նստավայրում մերժվելու կամ ձգձգվելու դեպքում մենք պետք է գլուխներս առնենք ափերի մեջ եւ “վաայ” աղաղակենք: Մինչդեռ այն, ինչ պետք է անենք մենք, դա ամենեւին ոչ “ուխ”-ն է, ոչ էլ “վայ”-ը:
Մեր անելիքը նախ եւ առաջ առկա զարգացումները, շարժառիթները հասկանալն է, առանց դրանց անհարկի ոգեւորությամբ միջամտելու, որ երբ զգացվի որեւէ ձեւով մեր միջամտության կարիքը, մենք միջամտենք հասկանալով՝ հենվելով մտքի եւ գիտակցության, ոչ թե էմոցիաների վրա: Իսկ դրա համար միայն այսպես ասած վերնախավի միտքն ու գիտակցությունը բավարար չէ, այլ կարեւոր է նաեւ դրա տակ եղած հասարակական հենքը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment