Saturday, December 24, 2011

Հայաստանը թերագնահատում է իր դերը Ռուսաստանի համար. վերլուծաբան

Tert.am. 23-12-2011- «Հետաքրքրական է, որ այս տարի ՀՀ արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ էր, քան նախկինում: Դրա համար առաջին գործոնը հայ-թուրքական հարաբերություններն են, իսկերկրոդը Լեռնային Ղարաբաղի գործոնն է՝ պայմանավորված ադրբեջանական սխալ քաղաքականությամբ»,- ամփոփելով անցնող տարվա արտաքին քաղաքականության զարգացումները՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում որևէ մեծ փոփոխություններ կարելի է սպասել միայն Ռուսատանից։ «Ռուսաստանը բարելավել է հարաբերությունները Ադրբեջանի հետ, վերցրել է առաջատարի դերը ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում: Ռուսաստանը այնքան ուժեղ է Հայաստանում, որ Հայաստանը որևէ լծակ չունի ազդելու Ռուսաստանի վրա, եթե այն ոչ այդքան պրհայկական դիրքորոշում արտահայտի: Հայաստանը թերագնահատում է իր դերը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսատանի դերը մեր երկրի համար»,-հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը:

No comments: