Wednesday, December 21, 2011

Պենտագոն. Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մեկ տարուց էլ քիչ ժամկետում

News.am. 20-12-2011- ԱՄՆ-ը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները` Իրանում միջուկային զենքի մշակումը կանխելու համար»: Այդ մասին CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդ որում` Պանետան հաստատական պատասխան է տվել լրագրողների այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ը հարվածի Թեհրանի միջուկային օբյեկտներին այն դեպքում, եթե հետախուզությունն ունենա միջուկային զենքի մշակման մասին տեղեկությունները հաստատող տվյալներ:
Պենտագոնի կարծիքով` «Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մեկ տարուց էլ քիչ ժամկետում»:

No comments: