Thursday, December 1, 2011

Հայոց ցեղասպանությունը Կոնգրեսի գործը չէ. Ռոս-Լեհթինեն

HayNews.am. 1-12-2011- Միացլալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Իլեանա Ռոս-Լեհթինենը մասնակցել է թուրքական լոբբիստական կազմակերպությունների կազմակերպած միջոցառմանը, տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Թուրքերն էլ առիթը չեն կորցրել և Ռոս-Լեհթինեն խնդրել են մեկնաբանել Կոնգրեսում հաճախ հայտնվող Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերը:
«1915 թվականի ողբերգական դեպքերը Կոնգրեսի գործը չէ: Լրիվ աջակցում եմ այն մտքին, որ այդ հարցը պետք է քննարկել հայ և թուրք պատմաբանների միջև` համագործակցության դրական մթնոլորտում»,-ամերիկացի կոնգրեսականի խոսքերն է փոխանցում թուրքական մամուլը:
«Օսմանյան կայսրության վերջին շրջանի ողբերգական իրադարձությունները շատ նուրբ հարց են… Դրանք չեմ մտնում Կոնգրեսի աշխատանքների շրջանակում: Կարծում եմ` լավագույն տարբերակն է, որպեսզի այդ հարցն իրար մեջ լուծեն Հայաստանն ու Թուրքիան»,-հավելել է Ռոս-Լեհթինեն:

No comments: