Tert.am.14-12-2011- «Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ռազմական ճանապարհով կարգավորումն անհնար է, իսկ ներկայիս ստատուս քվոն՝ անընդունելի»,– ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։Բրայզան հավելել է, որ կողմերը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն՝ վերջնական համաձայնություն ձեռք բերեու համար։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը՝ դեսպանը վստահություն է հայտնել, որ նրանք կկարողանան համաձայնության գալ ներկայում բանակցությունների սեղանին գտնվող պայմանագրի էության վերաբերյալ։
«Նախագահները պետք է դժվար որոշումներ կայացնեն և համախմբեն իրենց հասարակություններն՝ արդար, խաղաղ ուղի ընտրելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Ես հավատում եմ, որ երկու պետությունների ղեկավարները կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել բանակցությունների սեղանին գտնվող համաձայնագրի էության վերաբերյալ, քանի որ մենք չենք կարող մի կողմ թողնել հիմնական հարցերը»,– ասել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment