Thursday, December 8, 2011

Սերբիան ԼՂ հակամարտության լուծման կապակցությամբ հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների կողմից

News.am. 7-12-2011- Սերբիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կապակցությամբ հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների կողմից։ Այս մասին նշված է Սերբիայի արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ին տարածած հաղորդագրությունում։ «Սերբիան ողջունում է 2011թ. դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ 18-րդ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործանախարարների համատեղ հայտարարությունը։
2009թ.-ին Աթենքում կայացած 17-րդ նախարարների խորհրդի նիստի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Սերբիան, աջակցեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ հայտարարությանը, որում ի թիվս այլոց, նշված էր նաեւ «ուժի կիրառման անթույլատրելիության, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ազգերի ինքնորոշման իրավունքի» մասին։
Սա Սերբիայի պաշտոնական դիրքորոշումն է, որը անփոփոխ կմնա նաեւ այն ժամանակ, երբ Սերբիան ստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը»,- մասնավորապես նշված է Սերբիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Տեղեկացնենք, որ Սերբիան կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը 2015թ.-ին։

No comments: