1in.am. 13-12-2011- Հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում կքվեարկվի Թուրքիայում եկեղեցիների ունեցվածքին վերաբերող օրինագիծը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը խոսեց Թուրքիայում եկեղեցական գույքի պահպանության հնարավորությունների շուրջ: Նա կարծում է, որ այստեղ ստեղծվելու է ներքին հարց, և ունեցվածքը Թուրքիայի կառավարությունը փոխանցելու է Պոլսո պատրիարքարանին: «Այսինքն` Թուրքիայի կառավարությունը պետք է փոխանցի իր պետության մեջ գոյություն ունեցող մի կառույցի: Կարծում եմ, որ Էջմիածնի հետ կապ չունի այս ամենը: Չեմ կարծում, որ Էջմիածնին գույք կփոխանցվի, իրավասուն կլինի Պոլսո պատրիարքարանը»,- ամփոփեց հուշարձանագետը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը քվեարկության կդնի թիվ 306 բանաձևը, որով ԱՄՆ օրենսդիր իշխանությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում վերադարձնել հայկական, հունական և ասորական եկեղեցիներից բռնագրավված ունեցվածքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment