«ԱԶԳ», 14-12-2011- Ամերիկյան Time հանդեսի ընթերցողների ամենամյա հարցման համաձայն 2011 թ. «տարվա մարդ» կոչմանն է արժանացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանին տարվա ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է համարել 122,928 մարդ: Բայց միեւնույն ժամանակ 180 հազար մարդ բացասական է գնահատել նրա դերը համաշխարհային քաղաքականության մեջ:
Երկրորդ տեղում է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, որն ստացել է 74412 ձայն:
Էրդողանի ժողովրդականության աճին նպաստել են ոչ միայն Թուրքիայի տնտեսական վերելքը, այլեւ նրա իսլամիստական հակումները: Մերիլենդի համալսարանի անցկացրած հարցման համաձայն, չլինելով արաբ, Էրդողանն այսօր համարվում է արաբական աշխարհի առաջնորդ: Այս տարի մեծ էր Թուրքիայի դերը «Արաբական գարնան» մեջ: Բացի դրանից, Էրդողանը համաձայնեց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար ռադար կառուցել Թուրքիայում:
Արդեն 80 տարի Time հանդեսը որեւէ անձնավորության (կամ անձանց խումբ) առանձնացնում է ըստ այն բանի, թե որքան հաճախ է խոսվում նրա մասին կամ որքանով է նա մարմնավորում ժամանակի գլխավոր խնդիրները:
Անցյալ տարի «տարվա մարդ» էր ճանաչվել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նախանցյալ տարիՙ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Շալոմ Բեռնանկեն, 2008-ինՙ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, 2007-ինՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ Time-ի, «տարվա մարդը» նա է, ով իր վրա է բեւեռել աշխարհի ուշադրությունը եւ դրական կամ բացասական ազդեցություն գործել համաշխարհային անցուդարձի վրա:

No comments:
Post a Comment