Panorama.am. 23-12-2011- «Մեր երկու երկրների միջև տարիներ ի վեր առկա բարեկամական հարաբերությունները շատ մեծ ազդեցություն են ունեցել և՛ երկու երկրների, և՛ տարածաշրջանի զարգացման համար»,- անդրադառնալով Իրանի նախագահի Հայաստան կատարած այցին ու երկկողմ համագործակցության ծրագրերին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:Նրա խոսքերով, ներկայումս կան մեծ թվով նախագծեր, որոնց իրականացնումը երկուստեք շահավետ կլինի:
«Մենք հնարավորություն ունենք Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը տեղափոխել Իրան, ունենք փոխշահավետ առևտրային հարաբերություններ, սակայն սա այն առավելագույնը չէ, ինչին կարող են հասնել կողմերը: Իսկ հնարավորությունները շատ ավելի մեծ են: Հայաստանը կարող է կամուրջի դեր կատարել Պարսից ծովից Սև ծով, ինչով կապահովի տարածաշրջանային երկրների ապրանքաշրջանառությունը»,- նշեց Գ. Մինասյանը:
Ըստ բանախոսի, ներկա փուլում քննարկվում է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր:
«Ծրագրերը շատ են և դրանցից յուրաքանչյուրը իր մեջ մեծ ներուժ է պարունակում»,- ասաց պատգամավորը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment