«ԱԶԳ», 24-12-2011- Ղարաբաղյան իրադարձությունների շուրջն ադրբեջանական կողմի «հիմնավորումների» շարքում առանձնակի հետեւողականությամբ շրջանառվում է մի կարծրատիպ, ըստ որի «առաջին փախստականները Բաքվում հայտնվել են 1987թ. աշնանը` Հայաստանի Կապանի շրջանից»: Մամուլում եւ զանազան ինտերնետ-ռեսուրսներում կարելի է ծանոթանալ նույնիսկ «այդ մարդկանց վկայություններին»: Դրանք, ինչ խոսք, թխված են ազերպրոպի կողմից եւ աչքի են ընկնում «զգայացունց նկարագրություններով»: Խոսվում է, մասնավորապես, թե «մարդկանց Ադրբեջան են արտաքսել ապրանքատար վագոններով» եւ այլն:
Բազմիցս կրկնված հերյուրանքը, սակայն, տեղ է գտել եւ, ցավոք, շարունակում է գտնել անգամ լրջության հավակնող ուսումնասիրություններում: Ոչ ոք, սակայն, այդ թվում եւ հայ վերլուծաբաններից, չի փորձել հարցադրել. «Իսկ ինչո՞ւ ադրբեջանցիների «բռնատեղահանումն սկսվեց» հատկապես Կապանից»: Չէ՞ որ ադրբեջանցիներ ապրում էին նաեւ Հայաստանի այլ շրջաններում, որոնք նույնպես սահմանակից էին Ադրբեջանին:
Ստորեւ մենք կփորձենք պատասխանել այդ հարցին: Մինչ այդ, սակայն, նպատակահարմար ենք գտնում եւս մեկ անգամ դիտել տալ, որ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հեղինակած «Երկրորդ հանրապետության անկումը» գրքում մեջբերված են կուսակցության Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւի վկայություններն առ այն, որ «կապանցի փախստականների խնդիրը» ծագել է 1988 թ. փետրվարի 20-ից, այսինքն` Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նստաշրջանի որոշումից հետո: Մուսաեւը միանշանակ հաստատել է, որ «մարդկանց ավտոբուսներով բերել եւ շրջեցրել են Բաքվի բանվորական եւ ուսանողական հանրակացարաններով», իսկ երբ ինքն արգելել է, «նրանց տարել են Սումգայիթ, որտեղ էլ հաջորդ օրերին տեղի է ունեցել ողբերգությունը»:
Այն, որ «կապանցի փախստականները» դարձել են Ադրբեջանի իշխանությունների գործիքը` հրահրելու հայ բնակչության ջարդեր, հարցի մի կողմն է: Առավել խորքային է պաշտոնական Բաքվի նպատակադրվածությունը` «լարվածության օջախ» ներկայացնելու Կապանի շրջանը: Խորքային, քանի որ մինչ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի հանդեպ նրբաքողարկված սադրանք հրահրել էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնն զբաղեցնող Հեյդար Ալիեւը:
Խոսքն այն մասին է, որ ԽՍՀՄ կառավարության կողմից, իհարկե` Հեյդար Ալիեւի, որ ի պաշտոնե վերահսկում էր նաեւ տրանսպորտի բնագավառը, մատուցմամբ մշակվել էր դեպի Նախիջեւան նոր ավտոմայրուղու կառուցման ծրագիր: Այն, բնականաբար, պետք է անցներ Հայաստանի հարավային` Կապանի եւ Մեղրիի շրջաններով, ինչը կնշանակեր, որ դրանք կընկնեին Ադրբեջանի կատարյալ ազդեցության տակ` դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Միաժամանակ կլուծվեր Ադրբեջան-Թուրքիա անմիջական կապի խնդիրը: Մի բան, որ միշտ եղել է ադրբեջանական կողմի երազանքը:
Ծրագիրն իրականություն չի դարձել շնորհիվ հայ մտավորականության եւ Հայաստանի ղեկավարության սկզբունքային դիրքորոշման: Եվ այս իրավիճակում ղարաբաղյան իրադարձությունները «գյուտ» էին Ադրբեջանի համար, որպեսզի Հայաստանի հարավը դիտել տրվի իբրեւ «թեժ գոտի»: Ըստ էության, Բաքվի իշխանություններին որոշակիորեն հաջողվել է ԽՍՀՄ կառավարությանը նման գաղափար ներշնչել: «Կապանցի փախստականների հարցն» առիթ էր, որ նրանք Մոսկվայից պահանջեն ՆԳՆ ներքին զորքեր մտցնել Հայաստանի հարավային` Կապանի եւ Մեղրիի շրջաններ:
Բազմաթիվ վկայություններ կան, որ արդեն 1988 թ. փետրվարին խորհրդային զորքեր էին տեղաբաշխվել հատկապես Մեղրիի շրջանում, թեեւ այդ տարածաշրջանը ոչ մի կապ չուներ Լեռնային Ղարաբաղի եւ այնտեղ ծավալվող իրադարձությունների հետ: Բավական է ասել, որ Մեղրիի նախկինում Նյուվադի կոչված գյուղում տեղակայվել էր ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մի առանձին ստորաբաժանում, որն անմիջապես ենթարկեցվել էր ՊԱԿ սահմանապահ զորքերին եւ փաստորեն կատարում էր Հայաստանի հարավը «հատուկ վերահսկողության տակ պահելու» հանձնարարությունը:
Եվս մեկ փորձ` վերահսկողության տակ առնելու «զգայուն տեղաշրջանը», Բաքվի կողմից ձեռնարկվել է 1989-ի տարեվերջին, երբ զանգվածաբար կազմաքանդվել է խորհրդա-իրանական սահմանի` Ադր. ԽՍՀ-ի «պարագծով անցնող» սահմանը: Ավելի ուշ, «Կոլցո» ռազմագործողության շրջանակներում, 1991թ. ամռանը բռնատեղահանության է ենթարկվել Հադրութի շրջանի 14 հայկական գյուղ: Դա նույնպես ուներ ԽՍՀՄ զինված ուժերի միջոցով Արցախի եւ Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության կենդանի շփումները սահմանափակելու եւ Զանգելան-Նախիջեւան գծով Թուրքիայի հետ կենդանի կապ հաստատելու նպատակ:
Ադրբեջանում այսօր էլ չեն թաքցնում ռազմավարական Սյունիքի նկատմամբ հավակնությունները: Այն ծրագիրը, որ չի հաջողվել կյանքի կոչել «կապանցի փախստականների» միջոցով, պաշտոնական Բաքուն ձգտում է հրատապ դարձնել Իրանի նկատմամբ «միջազգային հետաքրքրվածության կոնտեքստում», ինչը մերկացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հետեւողականորեն ներշնչվող` «Հայաստանում էթնիկ զտումների» մասին կարծրատիպի իրական նշանակությունը, ինչպես եւ` դրա նկատմամբ արեւմտյան որոշակի շրջանակների «ընկալունակությունը»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment