
Էգեմեն Բաղըշը արձագանքել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հետևյալ խոսքերին.
«Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում... Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում»:
Թուրք պաշտոնյան ի պատասխան ասել էր, որ ոչ-ոք չի կարող ծնկի բերել Թուրքիային, Հայաստանն էլ փոքր երկիր է:
Այս կապակցությամբ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է.
«Թուրքական քաղաքական մեքենան գտնվում է խիստ ջղագրգիռ վիճակում: Հայ- թուրքական արձանագրությունների, ինչպես նաև դրանից հետո սկսած Թուրքիայի իմիտացիոն քաղաքականության տապալումից հետո թուրք քաղաքական գործիչները և պաշտոնյաները գտնվում են խիստ վրդովված վիճակում: Նրանց այն հերթապահ հայտարարությունները, թե պատրաստ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հանդիպում են անթաքույց թերահավատության, մասնավորապես` Հիլարի Քլինթոնի, Սարկոզիի, Ջո Բայդենի կողմից:
Այս ամենից հետո, որոշակիորեն կորցնելով ինքնատիրապետումը` թուրք քաղաքական գործիչներն անցնում են դիվանագիտական էթիկայի սահմանը` պաշտոնական հաղորդագրություն հղելով ՀՀ նախագահին»:
Ըստ Մելքոնյանի` Բաղըշի երեկվա հղած պաշտոնական մեսիջը ՀՀ նախագահին բաղկացած է եղել փողոցային, ժարգոնային մակարդակի բառերի խմբից:
«Թվում է, թե այս խոսքերի հեղինակը պետք է լինի Թուրքիայի ամենաեվրապականացված նախարարը,- ընդգծում է թուրքագետը: Սսակայն տեսնում ենք, որ քոչվորական անկիթ անցյալը խոսում է իր մասին և անգամ այսպես կոչված՝ ամենաեվրոպական թուրք նախարարը չի կարողանում հաղթահարել այդ բարդույթը: Բաղըշը չթաքցրեց, որ իր հայտարարությունը պաշտոնական է: Այդ հաղորդագրությունն ուներ այլ հասցեատերեր ևս` այն երկրները, որոնք հանդես են գալիս հօգուտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»:
Թեմայի մասին` Է. Շարմազանով. Թուրքիան ի ցույց է դնում իր իրական դեմքը
No comments:
Post a Comment