
Փաստաթուղթը պատրաստել է Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Էդվարդ Ռոյսը, որը միաժամանակ հանդիսանում է Կապիտոլիումի բլրում հայկական աջակցության խմբի համանախագահը։
Փաստաթղթում Թուրքիային կոչ է արվում հարգել քրիստոնյա քաղաքացիների իրավունքները։ Ռոյսն ընդգծել է, որ Թուրքիայում քրիստոնյաների մշտական հետապնդումները նկատվել են ոչ միայն ԱՄՆ օրենսդիրների, այլև գործադիր իշխանության կողմից։ Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտը երեք տարի շարունակ ազդարարում է Թուրքիայում կրոնական ազատությունների խնդրի մասին։
Թեև փաստաթղթում բացակայում է «Ցեղասպանություն» բառը, սակայն նշված է, որ հայերը, ինչպես նաև մյուս քրիստոնյա համայնքները Օսմանյան կայսրությունում ենթարկվել են զանգվածային սպանությունների և էթնիկ զտման։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն ձայների` 43 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր թիվ 306 բանաձևը։
No comments:
Post a Comment