Sunday, December 4, 2011

Սիրիան փակել է Թուրքիայում իր հյուպատոսություններից մեկը

Panorama.am. 3-12-2011- Սիրիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Թուրքիայի Այնթափ քաղաքում տեղակայված հյուպատոսությունը: Այս մասին հաղորդում է «Հուրիյեթ» պարբերականը: Հաղորդմամբ, հյուպատոսարանի մուտքի մոտ ցուցատախտակ է փակցված, որտեղ նշված է, թե դիվանագիտական ներկայացուցչությունը փակվելու է:
Թերթը փաստում է, որ սիրիական իշխանությունները որոշման առնչությամբ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չեն արվել, իսկ շինության մոտ ոստիկանական հսկիչ կետ դեռ շարունակում է գործել:
Նշենք, թուրք-սիրիական հարաբերությունները կտրուկ վատթարացան Սիրիայում շարունակվող հակակառավարական ելույթների ընթացքում: Պաշտոնական Անկարան պարբերաբար քննադատում է Բաշար ալ-Ասադի վարչակազմի ճնշումները ցուցարարներ նկատմամբ, մինչդեռ Դամասկոսը մեղադրում է թուրքական կողմին ընդդիմությանն աջակցելու և իր ներքին գործերին միջամտելու համար:

No comments: