Panorama.am. 19-12-2011- Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը Փարիզում Անկարայի դեսպանությունից գաղտնագրված հաղորդագրություն է ստացել, համաձայն որի, դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկվելիք Ցեղասպանության ժխտման մասին բանաձևի հետևում երկրի նախագահ Նիկոլ Սարկոզին է կանգնած:Այդ գրության մեջ նշվում է, որ հակառակ Թուրքիայի գործադրած քաղաքական և այլ բնույթի ջանքերի, սպասվում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը կվավերացնի այդ օրինագիծը: Թուրք դեսպանն արդեն նախապատրաստվում է օրինագծի ընդունման դեպքում հենց նույն օրվա չվերթով վերադառնալ Անկարա համապասխան հրահանգը ստանալուն պես: Մինչև անգամ ինքնաթիռի տոմսն է արդեն նախապես ամրագրել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության պատգամավոր Վալերիա Բոյերի հեղինակած օրինագծի վավերացման հարցը, համաձայն որի, Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է հարուցի վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment