Monday, December 19, 2011

Շարմազանովն անուղղակի մեղադրել է Ազնավուրին

«Լրագիր» 19-12-2011- ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին անուղղակի կերպով մեղադրել է ՀՀ պետականության համար մատը մատին չխփելու մեջ: Այսօրվա ասուլիսում նա ասաց, թե ինքը դեմ է, երբ մարդիկ ծայրահեղությունների մեջ են ընկնում, դա համարելով աղետ ու կործանում: «Քննադատում են այն մարդիկ, որ մատը մատին չեն խփել պետականության համար»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ-ում ներքին ցեղասպանության մասին ահազանգած Ազնավուրը եւս մատը մատին չի խփել, Շարմազանովը պատասխանեց. «Շառլ Ազնավուրը մեծ հայ է, ազգային հերոս է, նա հերքել է իր խոսքերը: Ես ավելացնելու բան չունեմ»:
Իսկ լրագրողի հիշեցմանը, թե Ազնավուրը չի հերքել այս տարվա սեպտեմբերին իր տված հարցազրույցում ասած խոսքերը, որՀայաստանում իշխում է մաֆիան, Շարմազանովը խուսափողական պատասխան տվեց. «Հարգանքով եմ վերաբերվում նրա կարծիքին, թեկուզ խիստ քննադատական է»:

No comments: