Tuesday, December 6, 2011

Դամասկոսը պատասխան քայլեր է ձեռնարկել թուրքական պատժամիջոցների դեմ

Սիրիայի կառավարությունը պատասխան քայլեր է ձեռնարկել Թուրքիայի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառման դեմ:
Դեկտեմբերի 4-ին, Սիրիայի կառավարության նիստում որոշում է ընդունվել սառեցնել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրային գոտու մասին գործընկերային համաձայնագիրը եւ Սիրիա ներկրվող թուրքական բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանել:
Սիրիայի նախարարների կաբինետը նաեւ որոշել է տարանցիկ եղանակով երկրով անցնող թուրքական բոլոր բեռնատարները հարկել` բեռով թե առանց բեռի, հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի սահմանած պատժամիջոցները ենթադրում են Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության սառեցում, Սիրիայի ղեկավարության եւ գործարարների այցելությունների արգելում Թուքիա: Նախատեսվում է նաեւ Սիրիայի կենտրոնական բանկի հետ համագործակցության կասեցում:

No comments: