Tuesday, December 20, 2011

Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է. Վրաստանի ԱԳ փոխնախարար

News.am. 19-12-2011- Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, ավանդական բրիֆինգում հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, խոսելով վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի մասին:
Նա հայտնել է, որ վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 7-րդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` Թբիլիսիում, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Նրա խոսքով, դրա հետ կապված դեկտեմբերի 19-ին տեղի կունենա աշխատանքային հանդիպումը` փորձագետների մակարդակով:
«Հանձնաժողովի նիստում կքննարկվի Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը: Մասնավորապես, դրանք էներգետիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող հարցերն են»,-հայտարարել է Կալանդաձեն:

No comments: