Thursday, December 1, 2011

Քեթրին Էշթոնը անհանգստություն է հայտնել Թեհրանում վերջին իրադարձությունների հետ կապված

News.am. 30-11-2011- Եվրամության արտագոին գործերի եւ քանվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը անհանգստություն է հայտնել Թեհրանում վերջին իրադարձությունների հետ կապված:
«Ես վճռականորեն դատապարտում եմ ցուցարարների բացարձակապես անընդունելի ներխուժումը: Կոչ եմ անում Իրանի կառավարությանը անհապաղ կատարել իր միջազգային պարտավորությունները, որպեսզի պաշտպանի դիվանագետներին ու դեսպանատները»,-ասված է Էշթոնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ցուցարարների կողմից գրոհի է ենթարկվել, ովքեր իրենց բողոքն են հայտնել Բրիտանիայի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեմ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն որոշել է տարհանել Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչության ողջ կազմին:

No comments: