Thursday, December 1, 2011

Իսլանդիան ճանաչեց Պաղեստինի անկախությունը

Tert.am. 30-11-2011- Իսլանդիան Պաղեստինի ինքնավարությունն անկախ պետություն է ճանաչել։ Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, Պաղեստինի ինքնավարությունը որպես անկախ պետություն՝ 1967թ. սահմաններով ճանաչելու օգտին է քվեարկել 63 պատգամավորից 38-ը, 13 պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ 12-ը նիստին ներկա չեն եղել:
Պաղեստինի ինքնավարությունը ձգտում է անկախ պետություն ստեղծել՝ 1967թ. սահմաններով և հույս ունի, որ միջազգային բանակցությունների արդյունքում Իսրայելն իր զորքերը դուրս կբերի 1967 թ. պատերազմից հետո օկուպացված՝ Հորդանան գետի Արևտյան ափի, Գազայի հատվածի և Արևելյան Երուսաղեմի տարածքներից։
Այդ տարածքներում Պաղեստինի ինքնավարությունը ցանկանում է անկախ պետություն ստեղծել՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Իսրայելը սակայն հրաժարվում է վերադառնալ 1967 թ. սահմաններին։
Պաղեստինը հոկտեմբերի 31–ին ՅՈՒՆԵՍԿՕ–ի (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության) անդամ դարձավ։

No comments: