Panorama.am. 21-12-2011- Թուրքական մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի միջոցառում են կազմակեպել Բեռլինում Ֆրանսիայի դեսպանատան առջև` դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման կապակցությամբ:Բեռլինի քեմալական գաղափարախոսության միության ներկայացուցիչ Նիյազի Օնջելը ֆրանսիացի օրենսդիրների նախաձեռնությունը դատապարտող հայտարարություն է ընթերցել, որում մասնավորապես նշվել է. «Եվրոպայում 5 միլիոն թուրք է ապրում: Ոչ Եվրոպայում, ոչ էլ առավել ևս Ֆրանսիայում 5 միլիոն մարդու տեղավորել կարողացող բանտ չկա»:
Բեռլինի թուրք երիտասարդների միության ղեկավար Բեյհան Յլդըրըմն էլ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը վերկուսակցական համազգային հարց է և թուրքական կուսակցությունները պետք է միավորված գործեն:
Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` դեկտեմբերի 22-ին թուրքերը ծրագրել են բողոքի մեծամասշտաբ հանրահավաք կազմակերպել Փարիզում գտնվող խորհրդարանի շենքի առաջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության պատգամավոր Վալերիա Բոյերի հեղինակած օրինագծի վավերացման հարցը, համաձայն որի, Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է հարուցի վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment