Monday, December 12, 2011

Իրանի իշխանությունները գազի խոշոր հանքավայր են հայտնաբերել

Tert.am. 11-12-2011- Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովում (700 մետր խորության վրա) գազի նոր հանքավայր է հայտնաբերվել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռոստեմ Քասեմին։
Նախնական գնահատականներով՝ հանքավայրի պաշարները 50 տրիլիոն խորանարդ ոտնաչափ են գնահատվում։
«Հանքավայրն ամբողջությամբ Իրանի ջրային տարածքներում է գտնվում ՝Ռուդսերի ափերից 190 կմ հեռավորության վրա»,–ասել է նախարարը և հավելել, թե չի բացառվում, որ հենց այդ նույն շրջանում նաև նավթի հանքավայր լինի։

No comments: