«Լրագիր» 19-12-2011- Հայկական այսպես կոչված «էլիտան» այլեւս չի թաքցնում, թե ինչ է մտածում սեփական ժողովրդի մասին: Առաջինը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն էր, ով Նաիրիտ գործարանի բողոքող աշխատակիցներին անվանեց «համբալ»: Երկրորդը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր, ով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անողներին անվանեց «դեբիլ»:
Եւ ահա, Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը արտագնա աշխատանքի, երկիրն իրենց ընտանիքները կերակրելու համար ստիպված լքող մարդկանց անվանել է «ապրանք»: Նա ասել է, թե պետությունը խթանում է էմիգրացիան, քանի որ էմիգրանտները նույնպես «ապրանք են»:
Կարեն Կարապետյանն ու Ալիկ Սարգսյանն արդեն պաշտոնանկ են արվել, իսկ Վարդան Այվազյանը դեռ մի քանի ամիս կմնա իր պաշտոնին, մինչեւ նոր խորհրդարանի ընտրություն: Սակայն, մինչ այդ, գլխավոր դատախազությունը թերեւս պարտավոր է սկսել հետաքննություն, քանի որ Վարդան Այվազյանի խոսքում ակնհայտ են թրաֆիկինգի տարրեր: Բանն այն է, որ շատ երկրներում իսկապես կա նման երեւույթ, երբ պետությունը զբաղվում է աշխատանքային էմիգրացիայով, կարգավորում է հոսքերը եւ պաշտպանում էմիգրանտների շահերը: Իսկ Հայաստանի պարագայում նման բան կարծես թե չկա, եւ այդ պայմաններում «էմիգրացիան» ստանում է թրաֆիկինգի տարրեր, այսինքն՝ պետությունը էժան աշխատուժ է մատակարարում արտերկրին, պատասխանատվություն չվերցնելով մեկնողների ճակատագրի հանդեպ:
Բացի այդ, թերեւս ժամանակն է, որ իրավապահները նաեւ պարզեն, թե ինչ «ապրանք է» ինքը՝ Վարդան Այվազյանը, ինչ «ապրանքագիտական ունակությունների» շնորհիվ է դարձել նախարար եւ պատգամավոր, նախարար եւ պատգամավոր եղած ժամանակ ինչ եկամուտներ ու ծախսեր է ունեցել, ինչ գործունեություն է վարել հանքարդյունաբերության ոլորտում: Դա կլիներ կոռուպցիայի դեմ պայքարի ապացույց, որի մասին այդքան խոսում են պետական մարմինները: Իրավապահները պետք է փորձեն պարզել նաեւ ժամանակին մամուլի այն հրապարակումները, որոնց «հերոսը» Վարդան Այվազյանն էր: Մանավանդ որ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ «նախկին հանցագործությունները բացահայտվելու են»:
Իր հերթին, Հայաստանի հասարակությունն էլ պետք է պարզի, թե ինչպես եղավ, որ Վարդան Այվազյանի եւ ընդհանրապես Հայաստանի պաշտոնյաների գործունեության արդյունքում հայ ժողովուրդը վերածվեց «համբալների, դեբիլների ու ապրանքի», իսկ սեփական երկիրը՝ հեռանկարից ամեն օր զրկվող, հանքերի համար տեղահան արվող տարածքի:
Հայկ Արամյան

No comments:
Post a Comment