Panorama.am. 19-12-2011- Երեք օր առաջ թալիշաբնակ Լենքորանի Նարիբանաբադ գյուղում բնակիչների և սահմանապահների ու ոստիկանության միջև սկսված հակամարտությունը դեռևս շարունակվում է: Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով` դեկտեմբերի 15-ին մի խումբ գյուղացիներ ձուկ բռնելու համար ծով են դուրս եկել: Սահմանապահները ձերբակալել են նրանցից 9-ին` պատճառաբանելով, թե նրանք խախտել են պետական սահմանը:
Սակայն իրականում սահմանապահները ձուկ որսալու համար գյուղացիներից ապօրինաբար սահմանված գումար են պահանջել, ինչը ձկնորս գյուղացիները հրաժարվել են վճարել: Նարիմանաբադ գյուղի հարյուրավոր բնակիչներ պահանջել են ազատ արձակել գյուղացիներին: Սահմանապահների և ոստիկանների հետ բախման արդյունքում մի գյուղացի սպանվել է, 10 գյուղացի ձերբակալվել է, մի զինվորականի էլ գյուղացիները պատանդ են վերցրել: Իրավիճակը խիստ սրվելու պաշտճառով, Ադրբեջանի ղեկավարությունը զորք է մտցրել Լենքորան և Նարիմանաբադ:
«Բիզիմ յոլը» հայտնում է, որ միջադեպի ժամանակ հրազենից վիրավորված Ռամիզ Խանքիշիևի եղբայրը` Իսրայիլը պատմել է, որ եղբոր վրա կրակել են իր տան բակում:
«Գիշերվա կեսին ոստիկանները հարձակվեցին նրա տան վրա: Ամեն ինչ տակնուվրա արեցին: Նրան վիրավորած գնդակն իմ ձեռքում է: Մեզ ասացին, որ Խոջալուից էլ վատ օրի ենք գցելու բոլորիդ: Դա սադրանք է մեր նախագահի դեմ: Բնակչությանը գնդակոծության ենթարկեցին: Մարդկանց վիրավորեցին իրենց տներում: Արցունքաբեր գազ օգտագործեցին ժողովրդի դեմ»,- ասում է Նարիմանաբադի բնակիչը:
Զրահատեխնիկայի տակ ընկած և ձեռքերն ու ոտքերը ջարդած գյուղաբնակ Ռահիլ Վելիևի վիճակը շատ ծանր է: Նրա վրայով զրահապատ մեքենա է անցել: Այժմ նա գտնվում է Լենքորանի հիվանդանոցում: Ոստիկանները ձերբակալել են միջադեպից անտեղյակ բազմաթիվ գյուղացիների:
Գյուղացիներին իրենց «ենթարկեցնելու» համար սահմանապահները հաճախ են հարձակվում ձկնորսական նավակների վրա: Նման միջադեպերից մեկի ժամանակ գյուղացիների մի նավակը խորտակվել է, երեք երիտասարդների դիակները մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Մասալլիում հրապարակվող «Հարավի լուրեր» թերթի խմբագիր Զահիր Ամանովի խոսքով` ձկնորսությունն այդ մարդկանց ապրուստի միջոցն է, բայց իշխանությունների թողտվությամբ, սահմանպահներն ու ոստիկաններն ամեն տեսակի սահմանափակումներ են հորինում նրանց համար:
«Ձուկն ափից 2 կմ հեռավորության վրա է, սահմանապահները թույլ չեն տալիս հատել այդ սահմանը: Նրանք խորտակում են գյուղացիների նավակները և հայտարարում, թե վթար է տեղի ունեցել: Լուրեր են պտտվում, որ նրանք գյուղացիներին չեն թողնում խորանալ ծովում` իրենց թմրանյութերի առևտրին չխանգարելու համար: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ գյուղացիների համբերությունը հատել է»,-ասել է խմբագիրը:
Նարիմանաբադի բնակիչները հայտարարել են, որ եթե իրենց համագյուղացիներին բաց չթողնեն, իրենք Բաքվում նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա կանցկացնեն:

No comments:
Post a Comment