«Լրագիր» 19-12-2011- Ներքաղաքական պայքարը տեղեկատվական-հանրային ընկալումներում «կոալիցիա-Հայ ազգային կոնգրես» հարթությունից սահուն անցել է «ՀՀԿ-Բարգավաճ Հայաստան» հարթություն: Վերլուծաբանների ուշադրությունը կենտրոնացել է այս կուսակցությունների հարաբերություններին, բոլորը հետեւում են, թե ինչ կասի Ծառուկյանը, ինչպես կարձագանքի Սարգսյանը, լռությունը կխախտի՞ արդյոք Քոչարյանը, եւ կլինե՞ն արդյոք ընդհանուր ցուցակներ:
Թեեւ, մեծ հաշվով, հասարակության համար որեւէ փոփոխություն չի լինի ոչ կոալիցիայից ԲՀԿ դուրս գալու, ոչ էլ մնալու դեպքում:
Ի՞նչ նոր բան կարող է առաջարկել ԲՀԿ-ն, լինելով իշխանության մեջ կամ դրանից դուրս: Ի՞նչ, բացի ֆինանսական ռեսուրսից ու ինչ որ ծրագրեր ֆինանսավորելու պատրաստակամությունից, ակնոց ու կրթաթոշակ բաժանելուց: Ոմանք կարող են ասել, որ դա նույնպես քիչ չէ՝ ուրիշները դա էլ չեն անում: Իրականում, դա ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքականության՝ որոշումներ կայացնելու արվեստի հետ:
Ճիշտ այնպես, ինչպես որեւէ նոր բան չի կարող առաջարկել Կոնգրեսը, որն իշխանությանը մեկ մեղադրում է ավազակապետության մեջ, մեկ նրա հետ երկխոսության մեջ մտնում: Սակայն իր «գլխավոր» զենքը չգիտես ինչու Կոնգրեսը համարում է «մոբիլիզացիոն ներուժը», այսինքն մարդկանց, որոնց նա կարող է փողոց հանել: Ճիշտ է, Կոնգրեսը չի ճշտում, թե ինչ կարգախոս է առաջարկելու այդ մարդկանց, եւ ինչո՞ւ, եթե կա կարգախոս եւ մոբիլիզացիոն ներուժ, փողոց դուրս չեն եկել նախկինում:
Որքան էլ տարօրինակ հնչի, այս ֆոնին Հանրապետական կուսակցության առաջարկներն ավելի առարկայական են: Նա առաջարկում է ազատական եւ ժողովրդավարական բարեփոխումներ, թեեւ իր ողջ պահվածքով ապացուցելով, որ ի վիճակի չէ դրանք իրականացնել: Իսկ գլխավորը՝ ի վիճակի չէ ընդունել ինքնուրույն որոշումներ:
Այս ֆոնին միակ քաղաքական հայտարարությունն արել է Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով կոչ է արել միանալ Եվրասիական միությանը, գտնելով, որ այնտեղ է Հայաստանի ապագան: Մյուս կուսակցությունները կամ չեն կողմնորոշվել այդ հարցում, կամ վախենում են իրենց դիրքորոշումը հրապարակային հայտնել, եթե իհարկե ունեն դիրքորոշում:
Այս համատեքստում, ապագա խորհրդարանի կազմը որեւէ նշանակություն չունի: Մինչեւ մենք չհստակեցնենք, թե պետական ինչպիսի համակարգ ենք ուզում կառուցել, եւ գլխավորը՝ ինչպիսին չենք ուզում, որեւէ փոփոխություն չի լինի: Այս պարագայում շատ կարեւոր է կուսակցությունների դիրքորոշումը հետխորհրդային տարածքում տեղի ունեցող իրադարձությունների՝ Ռուսաստանի ընտրությունների, հակապուտինյան շարժման, Ղազախստանի իրադարձությունների, Ազնավուրի հայտարարությունների, Վարդան Այվազյանի՝ մարդը ապրանք է հայտարարության վերաբերյալ, այն մասին, որ Լիսկան հարվածել է կնոջը միայն մեկ անգամ, եւ դա «հոդված» չէ:
Կարելի է, իհարկե, լռել եւ ընդունել կեցվածք, որ դա մեր խնդիրը չէ, եւ ընդհանրապես, շուտով Նոր տարի է: Սակայն դիրքորոշման բացակայությունը նույնպես դիրքորոշում է: Իսկ քանի դեռ այն չկա, բանալ պայքար է ընթանալու մանդատների համար, ֆինանսական ռեսուրսի եւ «մոբիլիզացիոն ներուժի», ժողովրդավարական հռչակագրերի եւ ֆեյսբուքային բանավեճերի միջեւ: Թեեւ, ըստ սահմանման, խորհրդարան պետք է մտնեն մարդիկ, ովքեր ի վիճակի են դիրքորոշում հայտնել եւ կարող են որոշումներ ընդունել: Որպեսզի արդյունքում խորհրդարանը դառնա որոշում ընդունող, ոչ թե պատվեր կատարող մարմին:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment