
«Բնական է, որ դա լուրջ մտահոգություն է առաջացրել ադրբեջանական իշխանությունների մոտ, որոնք ուղիներ են փնտրում այդ իրավիճակը շտկելու համար: Ադրբեջանի ազգային անվտանգության կարեւոր խնդիրներին մեկն այն է, որ ադրբեջանցիները կրոնական առաջնորդ են փնտրում երկրից դուրս, այսինքն` Իրանում»,-գրում է «Պոլիգոն»-ը: Այդ նպատակով էլ որոշվել է ընդլայնել Ալլահշուքյուր Փաշազադեի լիազորությունները` հնարավորություն ընձեռելով վերահսկել ոչ միայն շիական, այլ նաեւ այլ կրոնական կազմակերպությունները` թարիքաթները: Բացի այդ, առաջիկայում ադրբեջանական բազմաթիվ մզկիթների հոգեւորականներ փոխարինվելու են նոր կադրերով եւ կոշտ քայլեր են ձեռնարկվելու Ադրբեջանում Իրանի կրոնական ազդեցությունը թուլացնելու նպատակով: «Խորհրդային ժամանակաշրջանից մնացած եւ Իրանում կրթություն ստացած բոլոր հոգեւորականները եւ մոլլաները փոխարինվելու են Բաքվի Իսլամական համալսարանի շրջանավարտներով: Բացի այդ, Իրանում կրթություն ստացածներին թույլ չի տրվելու սգո հավաքներում մոլլայություն անել»,-նշում է «Պոլիգոն»-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությունը կապված է նաեւ կրոնական գործոնի հետ: Իրանի այաթոլաները հաճախ են իրենց ելույթներում շեշտում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության «հանցագործ եւ հակաիսլամական» լինելու հանգամանքը: Նշենք, որ Իրանը սկսեց հակաադրբեջանական ելույթներով հանդես գալ այն ժամանակաշրջանից, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հիջաբ կրելը, իսկ դրան հաջորդեցին Իսլամական կուսակցության առաջնորդի եւ մի շարք անդամների ձերբակալությունները:
No comments:
Post a Comment