Sunday, December 4, 2011

Իրանում ֆրանսիական դեսպանատան աշխատողների թիվը կկրճատվիԻրան

HayNews.am. 3-12-2011- Ֆրանսիայի իշխանությունները որոշել են կրճատել Իրանում դեսպանատան աշխատակիցների քանակը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Գործակալությունը նշում է, որ դիվանագիտական շրջաններում նման գործելաոճը նախընտրելի դարձավ Թեհրանում երիտասարդության կողմից բրիտանական դեսպանատան վրա հարձակումից հետո:
Իրանում ֆրանսիական դեսպանատնից հայրենիք վերադարձողների հստակ թիվն առայժմ չի նշվում: Էվակուացիայի նախնական օր է նշանակվել դեկտեմբերի 5-ը:
Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Ֆրանսիան փակելու է իր դեսպանատունը Իրանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին իրանցի ուսանողների հարձակումը Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հանգեցրեց Թեհրանի և Լոնդոնի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը:

No comments: