Sunday, December 4, 2011

Սիրիայի ընդդիմության առաջնորդը սերտ հարաբերություններ է խոստանում սիրիական քրիստոնեական համայնքի հետ

Panorama.am. 3-12-2011- Մեր կազմակերպությունը կողմնակից է Սիրիայի քրիստոնեկան համայնքի հետ սերտ հարաբերություններին, նշել է Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ղեկավար Բուրհան Ղալյունը «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում:
«Մենք առանձնահատուկ դիմել ենք քրիստոնեաներին և պատվիրակություն ենք ուղարկել Վատիկան` փարատելու համար նրանց վախերը` կապված Սիրիայում քրիստոնյաների կրոնական, տնտեսական և քաղաքական կարգավիճակի հետ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո»,-ասել է Ղալյունը:
ՍԱԽ-ի առաջնորդը նշել է նաև, որ իշխանության գալուց հետո ընդդիմությունը կխզի հարաբերությունները Իրանի և Հիզբոլլահի հետ:
Ղալյունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը` սիրիական վարչակարգի դեմ առավել ագրեսիվ քայլեր ձեռնարկել` ներառյալ Սիրիայի օդային տարածքը անթռիչք գոտի սահմանելը: «Մեր գլխավոր նպատակն է` գտնել խաղաղ բնակչության պաշտպանության մեխանիզմները և դադարեցնել արյունահեղությունը»-ասել է Սիրիայի ընդդիմության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Սիրիական ազգային խորհուրդն ստեղծվել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում և միավորում է սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող մի շարք կազմակերպություններ:

No comments: