Sunday, December 4, 2011

Ադրբեջանն ընդդեմ Guardian-ի

HayNews.am. 3-12-2011- Ադրբեջանական իշխանությունները սկսել են հարձակումներ հանրահայտ The Guardian բրիտանական պարբերականի վրա: Մի շարք ադրբեջանական թերթերում, ինչպիսիք են «Բաքվի աշխատավորը», «Ադրբեջանը», հոդվածներ են լույս տեսել, որոնցում սուր քննադատության են ենթարկվում The Guardian գործակալությունը և գլխավոր խմբագիրը:
Գործակալության վրա հարձակման առիթ է հանդիսացել այն, որ վերջին ժամանակներս The Guardian-ը հրապարակել էր այնպիսի հոդվածներ, որոնք լույս էին սփռում Ադրբեջանի իշխանության կողմից կատարած տարբեր խարդախությունների, կեղծիքների վրա:
Նշենք, որ The Guardian գործակալությունը հրապարակել է այնպիսի հոդվածներ Ադրբեջանի մասի, որտեղ այդ երկիրը ներկայացվել է որպես բացառապես կոռումպացված երկիր:

No comments: