Thursday, December 1, 2011

Պոլսո Հայոց փոխպատրիարքը հանդիպել է Թուրքիայի կրոնական գործերով վարչության պետի հետ

News.am. 1-12-2011- Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է Թուրքիայի կրոնական գործերով վարչության նորանշանակ պետ, պրոֆ. Մեհմեդ Գյորմեզի հետ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Մեհմեդ Գյորմեզը նշել է, թե Թուրքիայում ապրող տարբեր կրոնական համայքների ներկայացուցիչները միմյանց հետ ապրում են խաղաղության մեջ։ «Մարդկանց եւ ինքնությունները հնարավոր չէ տարանջատել՝ ասելով՝ մեծամասնություն կամ փոքրամասնություն։ Ինքնությունները թվերով հնարավոր չէ հաշվել»,-ասել է թուրք պրոֆեսորը։
Արք Աթեշյանն իր հերթին ավելացրել է, թե Հայոց պատրիարքարանը Կրոնական գործերով վարչության հետ ջերմ հարաբերությունների մեջ է եւ ցանկանում է այդ հարաբերություններն ավելի ուժեղացնել։
Հանդիպման վերջում արք. Աթեշյանը Մեհմեդ Գյորմեզին է հանձնել հայ վարպետի կողմից պատրաստված մի հուշանվեր։

No comments: