Sunday, December 4, 2011

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 12 դեկտեմբեր 2011-ի տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին: Արդարեւ այս առիթով համանուն եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ երկուշաբթի 12 դեկտեմբեր, 2011-ին:
Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. Պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Մատաղի օրհնութիւն ժամը 12:00-ին
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը:
Ծանօթ` Բոլոր այն հաւատացեալ ուխտաւորները որոնք ուզում են նւիրատւութիւն եւ կամ մատաղ անել, թող բարի լինեն կապ պահելու Ս. Մինաս Եկեղեցու Խորհրդի հետ:

No comments: