Thursday, December 1, 2011

Դիպուկահարային պատերազմն իսկապես ուժեղացե՞լ է, թե՞ այն ավելի շատ է լուսաբանվում

Hetq.am. 30-11-2011- Նոյեմբերի 25-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած «Ղարաբաղյան գործընթաց. մեծ ընդմիջման նախօրեի՞ն» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հետևյալ հարցադրումն արեց. «Դիպուկահարային պատերազմը չդադարեց: Կան տարբեր դիրքորոշումներ այն առումով, որ իրոք այն ուժեղացավ, թե՞ պարզապես այն ավելի շատ էին լուսաբանում քարոզչական և ուղղակի լրագրողական նպատակներից ելնելով: Այսինքն` կամ իրականությունը փոխվեց, կամ էլ իրականության լուսաբանումը: Ինչպես հասկանում եք, դրանք տարբեր բաներ են»:
Դիպուկահարային պատերզմը իրո՞ք ուժեղացավ, թե՞ այն ավելի շատ սկսեցին լուսաբանել: Առաջին գծում ծառայող սպաներից մեկը, ում անունը չենք նշում, կարծում է, որ իսկապես այն ուժեղացավ. «Այն, ինչ հիմա կատարում են ադրբեջանցիները, կոչվում է դիպուկահարային ահաբեկչություն: Անընդհատ աճող դիպուկահարային կրակոցները, որի պատճառով զինծառայողներ են զոհվում, բարոյալքում են զինվորներին ու խուճապ առաջացնում: Բայց այս թեորիան իրականում գործում է իրենց իսկ դեմ. որպես կանոն, նրանք ավելի շատ զոհեր են ունենում: Բայց նախորդ տարիներին էլ էին աշխատում (ճիշտ է, ոչ նման ծավալով), բայց լուսաբանումը նման կարգի չէր: Այսօր ամեն մի միջադեպի մասին հայտնի է դառնում, ինչը մեծ ռեզոնանս է առաջացնում: Եվ դա նրանց տակտիկան է, որպեսզի վախեցնեն: Լուրջ բան չկա: Ոչինչ, որ մի քսան ասկյար ցինկի մեջ տուն ուղղարկեն, կհանդարտվեն: Եվ մեր պատասխանը, իրոք, ավելի կոշտ է դարձել: Հիմա նրանց մոտ խուճապ է»:
Ղարաբաղում ծառայող մեկ այլ սպայի կարծիքով, դիպուկահարային պատերազմը միշտ էր կար. «Ուղղակի երբ նոր զորակոչ ենք ունենում, նրանք ակտիվացում են իրենց դիպուկահարներին: Երկրորդն էլ, եթե չեմ սխալվում, նրանք իրենց դիպուկահարային դպրոցի առաջին շրջանավարտներին ուղարկել են դիրքեր: Դիպուկահարային պատերազմը միշտ էլ կար, չեմ կարծում, որ այն ուժեղացել է: Ուղղակի երբեմն կորուստները զգալի են լինում»:
Հայկ Ղազարյան

No comments: