Sunday, December 4, 2011

Ռուս փորձագետ. Ղարաբաղյան հակամարտությունն անհնար է խաղաղ կարգավորել

News.am. 3-12-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը Հարավային Կովկաս կրում էր հերթապահ բնույթ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական ու ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը, հավելելով, որ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ԼՂ խնդիրն անհնար է լուծել օտարերկրյա միջնորդների ջանքերով:
Հարցին, թե ինչպես կարելի է լուծել ԼՂ հարցը, նա պատասխանեց. «Խաղաղությամբ` ոչ մի կերպ: Կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են եւ դրանց մոտեցման մասին խոսք անգամ չկա»: Նրա կարծիքով, այդ առումով ժամանակն այսօր աշխատում է Ադրբեջանի օգտին, քանի որ նա ավելի շատ փող ունի: «Որքան շուտ տեղի ունենա հակամարտության էսկալցիան, այնքան ձեռնտու է Հայաստանի համար: Այն անխուսափելի է, եթե օրինակ, Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը: Բաքվի պատասխանը կլինի ռազմական գործողությունների սկսումը»,-ընդգծեց փորձագետը:
Միաժամանակ, նա հայտարարեց, որ եթե նույնիսկ Հայաստանը հաղթի այդ պատերազմում, դա նույնպես վերջնական լուծում չի լինի: «Հաղթանակը կզորայացնի հաշվիչը, իրավիճակը կվերադառնա 1990-ականների սկիզբ: Այդ իրավիճակում Հայաստանին ավելի հեշտ կլինի հաղթել Ադրբեջանին, քանի որ Երեւանի նպատակը ստատուս-քվոյի պահպանումն է եւ ադրբեջանակն տեխնիկայի հետ մղումը, բայց դա հերթական էսկալացիայի համար 20-25 տարվա ընդմիջում կլինի»,-ամփոփեց Խրամչիխինը:

No comments: