Tert.am. 13-1-2012- Թուրքիայի դատարանը մտադիր է Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնին մեղադրանք առաջադրել երկրի տարածքում անօրինական նկարահանումներ իրականացնելու և թուրք բնակչության անձնական կյանքին միջամտելու համար: Մեղադրանքը վերաբերում է Անկարայի մանկատներից մեկում վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
2008 թվականին Յորքի դքսուհի, բրիտանական թագուհու միջնեկ որդի Էնդրյուի նախկին կին Ֆերգյուսոնն այցելել է թուրքական մանկատուն` բրիտանական ITV հեռուստաընկերության համար վավերագրական ֆիլմ նկարահանելու համար: Ֆիլմում, ամենից զատ, եղել են կադրեր, որտեղ ներկայացված են մեկ ամբողջ օր մահճակալներին կապված երեխաներ:
Եթե դքսուհու մեղավորությունն ապացուցվի, ապա նրան սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում:
Ֆերգյուսոնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրը: Սակայն BBC-ի` թագավորական ընտանիքի հարցերով լրագրող Փիթեր Հանտը` վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ դքսուհին խիստ զարմացել է իրավիճակի նման զարգացմամբ: Մասնավորապես` նրան ապշեցրել է այն, որ մեղադրանքներն իր հասցեին են ուղղված, և ոչ հեռուստաընկերության, քանի որ նա ընդամենը մասնակցել է հումանիտար առաքելությանը:
Հայտնի չէ, թե ինչու Յորքի դքսուհու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվում հիմա, երբ նկարահանումներն իրականացվել են 2008 թվականին:Friday, January 13, 2012
Բրիտանիայի արքայազնի նախկին կնոջը Թուրքիայում մինչև 22 տարվա ազատազարկում է սպառնում
Tert.am. 13-1-2012- Թուրքիայի դատարանը մտադիր է Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնին մեղադրանք առաջադրել երկրի տարածքում անօրինական նկարահանումներ իրականացնելու և թուրք բնակչության անձնական կյանքին միջամտելու համար: Մեղադրանքը վերաբերում է Անկարայի մանկատներից մեկում վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
2008 թվականին Յորքի դքսուհի, բրիտանական թագուհու միջնեկ որդի Էնդրյուի նախկին կին Ֆերգյուսոնն այցելել է թուրքական մանկատուն` բրիտանական ITV հեռուստաընկերության համար վավերագրական ֆիլմ նկարահանելու համար: Ֆիլմում, ամենից զատ, եղել են կադրեր, որտեղ ներկայացված են մեկ ամբողջ օր մահճակալներին կապված երեխաներ:
Եթե դքսուհու մեղավորությունն ապացուցվի, ապա նրան սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում:
Ֆերգյուսոնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրը: Սակայն BBC-ի` թագավորական ընտանիքի հարցերով լրագրող Փիթեր Հանտը` վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ դքսուհին խիստ զարմացել է իրավիճակի նման զարգացմամբ: Մասնավորապես` նրան ապշեցրել է այն, որ մեղադրանքներն իր հասցեին են ուղղված, և ոչ հեռուստաընկերության, քանի որ նա ընդամենը մասնակցել է հումանիտար առաքելությանը:
Հայտնի չէ, թե ինչու Յորքի դքսուհու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվում հիմա, երբ նկարահանումներն իրականացվել են 2008 թվականին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment