News.am. 14-1-2012- Թուրքիայի Գիտական եւ տեխնիկական հետազոտությունների խորհրդի նախագահ Յուջել Ալթունբաշաքը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թե պաշտպանական արդյունաբերության ինստիտուտի հետ շարունակում են տեղական արտադրության հեռահար հրթիռների փորձարկումներն ու հեռահարության ընդլայնման աշխատանքները։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Յուջել Ալթունբաշաքը նշել է, թե այս տարի կշարունակվեն 300կմ հեռահարության հրթիռների թեսթային աշխատանքները, իսկ տարեվերջին կսկսվեն մինչեւ 500 կմ հեռահարության հրթիռների թեսթային աշխատանքները: Նա նշել է, թե աշխատանքներ են իրականացվելու 1500, ապա նաեւ 2500 կմ հեռահարության հրթիռների ստեղծման ուղղությամբ:
Sunday, January 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment