Sunday, January 15, 2012

Թուրքական հիստերիան հակառակ արդյունքն ունեցավ

Panorama.am. 14-1-2012- «Մեծ աղմուկով Փարիզից հետ կանչված Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Բուրջուօղլուն նորից վերադառնում է Փարիզ` չնայած, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատը սկսելու է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի քննարկումը»,-գրում է «Голос Армении»-ն` նկատելով, որ պաշտոնական Անկարայի կողմից բարձրացված հիսթերիան հակառակ արդյունք տվեց, քանի որ պաշտոնական Փարիզը ոչ միայն չի պատրաստվում սառեցնել օրենքի ընդունման գործընթացը, այլև մտադիր է բոլոր եվրոպական երկրներին առաջարկել Հայոց ցեղասպանության ժխտման օրենքի քրեականացման ընդունումը: Թերթը նշում է, որ Փարիզին ուղղված Էրդողանի սպառնալիքներն էլ ավելի խթանեցին ֆրանսիական իշխանության պատրաստակամությունը` ընդունելու Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը: Մյուս կողմից հոդվածագիրը նշում է, որ եթե մյուս եվրոպական երկրներն էլ համաձայնեն ընգրկել այդ օրենքը ԵՄ երկրների ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի համաձայնագրում, ապա առաջին հերթին կհեշտանա Թուրքիայի վարչապետ Էրդողանի գործը, քանի որ վերջինս ստիպված չի լինի ամեն անգամ հիստերիա բարձրացնել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը լսելիս:

No comments: