Tert.am. 12-1-2012- «Սուրբ Նշան եկեղեցում բռնկված հրդեհը պատահականություն չէր: Դա միտումնավոր էր արված»: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայկական հուշարձանների ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն , հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Այդ ինչպե՞ս է պատահում, որ միշտ հայ կական եկեղեցիների հետ նման պատահական դեպքեր են լինում: Միայն այս եկեղեցու դեպքում արդեն երրորդ հրդեհն է: Նրանք չեն հանդուրժում հայկական պատմական մեծ արժեք ներկայացնող եկեղեցիները: Այս պատմությոնը սկսել է դեռ 1989 թվականից»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Նրա պարզաբանմամբ` վրացիները բազմաթիվ հայկական եկեղեցիներ վերածել են են վրացականի:
«Նրանք ասում են, որ այդ եկեղեցիները նախկինում վրացական են եղել: Հայ վաշխառուները հարստանալով` վերցրել են իրենց ձեռքից և հիմա, իբրև թե, վերականգնում են արդարությունը»,-աում է Սամվել Կարապետյանը:
Նա հույս չունի, որ վրաց իշխանությունը որևէ քայլ կձեռնարկի, և Սուրբ Նշանը երբևէ կվերականգնվի, բայց հուշարձանագետին առավել վրդովեցնում է մեր իշխանությունների դիրքորոշումը ազգային արժեքների նկատմամբ:
«Մեզ մոտ ազգային ճակատը բացակայում է: Մերոնք միայն լավ փող են կարողանում հաշվել: Անտարբեր են իրենց իսկ արմատների նկատմամբ»,-ասաց հուշարձանագետը:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment